Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանն ու Արցախը

Վլադիմիր Լեպեխին. Ռուսաստանը վաղ թե ուշ պարտավոր է պաշտպանել Հայաստանն ու Արցախը
03.11.2020 | 22:14

ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Վլադիմիր Լեպեխինը վստահ է, որ Ռուսաստանը պարտավոր է վաղ թե ուշ պաշտպանել Հայաստանը և Արցախը, հակառակ դեպքում մոտ ապագայում կարող է Ռուսաստանից գրեթե ոչինչ չմնալ: Լեպեխինը Rusnext կայքում հրապարակված հոդվածում նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունն այլևս դադարել է զուտ տեղային խնդիր լինել:

«Արդեն պարզ է, որ Ղարաբաղում ռազմական հակամարտությունը լոկալ բնույթ չի կրում։ Տարածաշրջանում մեծ աշխարհաքաղաքական խաղ է սկսվել, և կապված է այն իրադարձությունների հետ, որոնք այսօր տեղի են ունենում Բելառուսում, Ուկրաինայում, Մոլդովայում, Կենտրոնական Ասիայի երկրներում, Վրաստանում, իսկ վաղը լիովին իրենց կդրսևորեն անմիջապես Ռուսաստանի Դաշնության տարածքում»,- գրել է Լեպեխինը: Նա անդրադարձել է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությանը, նշելով, որ այդ պետությունը ՌԴ սահմանների հարևանությամբ ահաբեկչական գործողություններ իրականացնելու նպատակներ է հետապնդում:

«Ըստ որոշ տվյալների՝ օրերս Թուրքիան ձեռնամուխ է եղել ԼՂ-ում կռվող հարվածային զորքերի վերախմբավորմանը` «Թուրանական բանակի» մեջ։ Ներքին աղբյուրը հայտնում է, որ «Թուրանական բանակի» շրջանակներում ստեղծվել է հատուկ խումբ, որը մասնագիտանում է հյուսիսային ուղղությամբ մարտական գործողությունների վարման նոր տակտիկական հնարքների մշակման մեջ: Դրա գլխավոր նպատակն այս փուլում գաղտնի գործողությունների իրականացումն է ՌԴ սահմանների անմիջական հարևանությամբ, որոնք ենթադրում են ահաբեկչական գործողությունների և բնապահպանական աղետների կազմակերպում, Ռուսաստանի և նրա ռազմավարական դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի զինված ուժերի տեղաշարժի մոնիտորինգ, կողմնակիցների հավաքագրում»,- նշել է Վլադիմիր Լեպեխինը: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանն ու Արցախը, այլապես վտանգից խուսափելն անհնար կլինի:

«Արցախի ղեկավարի և Հայաստանի վարչապետի՝ Ռուսաստանի նախագահին ուղղված համատեղ գործողությունների անհրաժեշտության մասին հայտարարությունները միանգամայն բավարար են, որպեսզի կողմերի հաշտեցման անհրաժեշտության մասին խոսքերից անցում կատարվի տարածաշրջանում կարգուկանոն հաստատելու կոնկրետ գործողությունների»,- գրել է Լեպեխինը:

Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ